Playboy-ը iPad-ում առանց գրաքննության

Playboy-ը iPad-ում առանց գրաքննության
Ամերիկյան Playboy ամսագրի հիմնադիր եւ գլխավոր խմբագիր Հյու Հեֆները իր բլոգում հայտնել է, որ 2011-ի մարտից տղամարդկանց հայտնի ամսագիրը կունենա տարբերակ iPad-ի համար: Նա ընդգծել է, որ այդ տարբերակի համար բաց լուսանկարները չեն ենթարկվի գրաքննության: Դա հակասում է iPad արտադրող Apple կորպորացիայի քաղաքականությանը, որը խիստ սահմանափակումներ է սահմանել իր կոնտենտի համար:



Հեֆների խոսքով, iPad-ում մատչելի կլինեն ոչ միայն Playboy-ի նոր համարները, այլեւ արխիվը: Ավելի վաղ Playboy-ը թողարկել են դիսկ, որտեղ ամփոփված են իր բոլոր արխիվային համարները՝ սկսած 1953 թվականից: Նշենք, որ վերջին տարիներին հայտնի ամսագրի «թղթային» տարբերակի տպաքանակը նվազում է եւ կազմում է արդեն 1,5 մլն օրինակ: Մասնագետները սա կապում են ինտերնետում պոռնոինդուստրիայի զարգացման հետ



news.am