Իջեւանի զորամասի նոր հրամանատարի նշանակումից դժգոհ են

Իջեւանի զորամասի նոր հրամանատարի նշանակումից դժգոհ են
Իջեւանի զորամասի հրամանատար է նշանակվել 34-ամյա փոխգնդապետ Միհրան Մախսուդյանը: Նա փոխարինել է գնդապետ Սերգեյ Կարապետյանին, ով պաշտոնանկ է արվել Ամանորի գիշերը քաղաքացիական անձանց ահաբեկելու եւ ծեծելու համար, ինչպես նաեւ կալանավորվել է: Մ. Մախսուդյանը ծնունդով Տավուշի մարզի Ոսկեպար գյուղից է: Իջեւանի զորամասի մեր աղբյուրների հավաստմամբ` շատ սպաներ դժգոհ են Մախսուդյանի նշանակումից: Հիմնավորումները մի քանիսն են, մասնավորապես` նա երիտասարդ է, փորձառության պակաս ունի եւ դժվար թե կարողանա կարգուկանոն հաստատել զորամասում: