Ինձ ճնշում են ու զրպարտում

Ինձ ճնշում են ու զրպարտում
Մեծարգո նախագահ, 2010թ. հուլիսի 9-ին բաց նամակով դիմել եմ Ձեզ՝ ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» ՔԿ հիմնարկի ղեկավարության կողմից իմ նկատմամբ կատարած խախտումների վերաբերյալ: Խախտելով իրավական հիմքը, երրորդ անգամ սեպտեմբերի 30-ին ՔԿՀ ղեկավարությունը մերժեց պայմանական վաղաժամկետ ազատումը: Նույն հուլիս ամսին դիմել եմ Ձեզ՝ օպեր Եգոր Հակոբյանի եւ մյուս աշխատակիցների կողմից իմ նկատմամբ ճնշելու եւ նվաստացնելու հարցի վերաբերյալ: Դիմումի հետ կապված՝ ինձ հանդիպեցին վարչության աշխատակիցները եւ Եգոր Հակոբյանի ներկայությամբ ասացին, որ Հակոբյանի կողմից չի կրկնվի այդ ամենը, նույնը ասաց նաեւ ինքը:



Սակայն 2010թ. հոկտեմբերի վերջից կրկին սկսվել եւ շարունակվում է ճնշումը, ու ավելացել է ահաբեկումը եւ զրպարտությունը, որին ներգրավել են այլ աշխատակիցների ու դատապարտյալների, որոնց վախեցնելով` ստիպողաբար օգտագործում են իմ դեմ: Նրանց օգնությամբ կազմել են անօրինական արձանագրություն եւ ինձ տույժ են տվել, իբր ես խաղացել եմ: Բայց ես հավատացնում եմ, որ նման բան չկա՝ ինձ զրպարտում են, որ ճնշեն ու ժամկետից շուտ չազատեն: Ես չգիտեմ ում դիմեմ եւ ինչպես պաշտպանեմ իմ իրավունքները: Խնդրում եմ՝ օգնեք ինձ:



Խաչատուր ՎԱՐԴԱՆՅԱՆ

«Նուբարաշեն» ՔԿՀ