Երկուսուկես տարեկան անգլուհին ճանաչվել է աշխարհի ամենախելացի երեխա

Երկուսուկես տարեկան անգլուհին ճանաչվել է աշխարհի ամենախելացի երեխա
Բոլոր ծնողներն էլ իրենց երեխաներին համարում են ամենախելացին ու ընդունակը, բայց լոնդոնաբնակ Էլիսա Թան-Ռոբերթսի մայրն ու հայրը դա կարող են պնդել պաշտոնապես. երկու տարեկան եւ չորս ամսական Էլիսան ճանաչվել է աշխարհի ամենախելացի երեխան: Էլիսան կարողանում է հաշվել իսպաներեն, գիտի աշխարհի երեսունհինգ երկրների մայրաքաղաքները եւ շատ է սիրում թվարկել դրանք: Համեմատության համար նշենք, որ երկամյա Էլիսայի ինտելեկտի գործակիցը հարյուր հիսունվեց է, այն դեպքում, երբ Էյնշտեյնինը եղել է հարյուր վաթսուն:



Սա շատ բարձր ցուցանիշ է անգամ մեծահասակի համար, այնինչ փոքրիկ Էլիսան դեռ շատ բան ունի սովորելու: Էլիսան անդամագրվել է «Մենսա» ինտելեկտուալ համայնքին, որի անդամները մոլորակի բնակչության ամենաբարձր ինտելեկտով օժտված անձինք են: «Մենսայի» անդամները կազմում են երկրագնդի բնակչության երկու տոկոսը, իսկ Էլիսան նրանցից ամենակրտսերն է: Աղջկա հայտը համայնքը սկզբում չի ցանկացել ընդունել, քանի որ «Մենսայի»` ինտելեկտուալ կարողությունները ստուգող թեստերը նախատեսված են տասը տարեկանից բարձր անձանց համար: