Ժարիտ Գրիշի հնարավորությունները

Ժարիտ Գրիշի հնարավորությունները
Ամանորյա կերուխումի ժամանակ, մերձավորների նեղ շրջապատում բավականին ուշագրավ մտքերով է հանդես եկել «Փառապանծ ազատամարտիկներ» կազմակերպության նախագահ, Ռազմական ոստիկանության Էջմիածնի կայազորի պետի պաշտոնից հեռացված Ժարիտ Գրիշը՝  Գրիշա Սարգսյանը: Մեզ հասած տեղեկություններով, երբ սեղանի շուրջ  նորից արծարծվել է իրեն հեռացնելու թեման, նա հավաքվածների մոտ նեղսրտել է, թե «մարտի 1»-ի գործում ինքը մեծ ներդրում է ունեցել, ինչն այդպես էլ չի գնահատվել վերադասի կողմից:



Բայց նաեւ սպառնալից հայտարարել է, թե ուրիշ ճար չունեն, միեւնույն է, իրեն նորից գործի կտեղավորեն: Բացի այդ, պարծեցել է, թե ինքը մեծ ազդեցություն է ունեցել այդ օրերին ԵԿՄ-ին սաստելու ու զսպելու գործում: Սակայն Գրիշի ամանորյա «ժարիտն» այսքանով չի ավարտվել. նա հայտարարել է, թե  քաղբանտարկյալ Սասուն Միքայելյանի այսօրվա լռությունը նույնպես իր ազդեցության ու կապերի արդյունքն է: