Սարկոզիի Facebook-ը կոտրել են

Սարկոզիի Facebook-ը կոտրել են
Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզին հայտնել է, որ ոչ մի կապ չունի Facebook-ի իր էջում տեղադրված հայտարարության հետ, որ նա հրաժարվում է 2012թ. նախագահական ընտրությունների մասնակցությունից, հայտնում է Le Figaro-ն:







«Սիրելի հայրենակիցներ, հաշվի առնելով արտակարգ պատճառները, որոնք տեղի են ունենում մեր երկրում, ես որոշում եմ կայացրել չառաջադրել իմ թեկնածությունը 2012թ. նախագահական ընտրություններում», - ասվում է Սարկոզիի` Facebook-ի էջում տարածած հաղորդագրությունում: Ինչպես նշում է պարբերականը, հաղորդագրությունը գրված է ուղղագրական սխալներով: Մի քանի ժամ անց նախագահը հանգստացրել է իր «ընկերներին»` հայտնելով, որ ինքը դարձել է  հակերների զոհ: Հաղորդագրությունն արդեն ջնջված է: