Չավուշօղլու. «ԵԽԽՎ բյուրոն կվերականգնի ԼՂ հարցով ենթահանձնաժողովի աշխատանքները եւ կընտրի նախագահող»

Չավուշօղլու. «ԵԽԽՎ բյուրոն կվերականգնի ԼՂ հարցով ենթահանձնաժողովի աշխատանքները եւ կընտրի նախագահող»
«Մենք ուզում ենք վերականգնել Լեռնային Ղարաբաղի հարցով ԵԽԽՎ ենթահանձնաժողովը: Ինչպես գիտեք, 2005թ.ԵԽԽՎ-ն հակամարտության հետ կապված ընդունել է №1416 բանաձեւը: Մեր նպատակն է այդ բանաձեւն իրագործել ենթահանձնաժողովի շրջանակներում: ԵԽԽՎ բյուրոն դրա հետ կապված իր հստակ կարծիքն է հայտնել», - ինչպես փոխանցում է ԱՊԱ գործակալությունը, այս մասին ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանից առաջ մամուլի ասուլիսի ժամանակ հայտնել է ԵԽԽՎ նախագահ Մովլութ Չավուշօղլուն: