«Դոմոդեդովո» օդանավակայանի պայթյունը (վիդեո)

«Դոմոդեդովո» օդանավակայանի պայթյունը (վիդեո)
Մոսկվայի «Դոմոդեդովո» օդանավակայանում կայացած ահաբեկչական ակտը նկարահանել է անվտանգության տեսախցիկը: Տեսանյութում երեւում է, թե ինչպես է դիմավորման սրահում տեղի ունենում պայթյունը, իսկ հետո մարդիկ փախչում են: Այդ պայթյունի հետեւանքով զոհվել է 30 մարդ, վիրավորվել են 200-ը: Ըստ նախնական տվյալների, մահացածների ցուցակում հայեր չկան: