Հռոմի պապը «օրհնել է» շփումը սոցիալական ցանցերում

Հռոմի պապը «օրհնել է» շփումը սոցիալական ցանցերում
Հռոմի պապ Բենեդիկտոս XVI-ը «օրհնել է» շփումը սոցիալակամ ցանցերում: Տվյալ տիպի կոմունիկացիաների հանդեպ դրական վերաբերմունքի մասին Պապը ասել է իր ուղերձում, որը նվիրված է 45-րդ Համաշխարհային շփման օրվա կապակցությամբ: Ուղերձի տեքստը տեղադրված է Վատիկանի պաշտոնական կայքում:







Պոնտիֆիկը հայտնել է, որ շփումը սոցիալական ցանցերում օգնում է հաստատել նոր ծանոթություններ, նպաստում է գիտելիքների փոխանակմանը եւ մշակույթների երկխոսությանը: Սակայն միաժամանակ Հռոմի պապը ընդգծել է, որ անհրաժեշտ է խուսափել «զուգահեռ իրականություն թափանցելու» վտանգից: Այս տարի Վատիկանի կողմից կազմակերպվող Համաշխարհային շփման օրը նշվելու է մայիսի 5-ին: