Ռուսաստանի ԱԳՆ. Մոսկվան դեմ է Իրանի նկատմամբ միակողմանի պատժամիջոցների կիրառմանը

Ռուսաստանի ԱԳՆ. Մոսկվան դեմ է Իրանի նկատմամբ միակողմանի պատժամիջոցների կիրառմանը
«Վեցնյակի» մասնակցությամբ Իրանի միջուկային խնդրի շուրջ բանակցությունների տապալումից հետո Ռոսաստանի ԱԳՆ-ն հայտարարել է, որ Մոսկվան դեմ է Իրանի նկատմամբ միակողմանի պատժամիջոցների խստացմանը:







«Իրանի նկատմամբ պատժամիջեցներ կիրառվում են … Պատժամիջոցների խստացում նախատեսվում է առանձին պետությունների կողմից: Մենք դեմ ենք միակողմանի պատժամիջոցներին»,- ասել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը: Անցած շաբաթ միջազգային միջնորդների «վեցնյակը» (Ռուսաստան, Չինաստան, ԱՄՆ, Ֆրանսիա, Մեծ Բրիտանիա եւ Գերմանիա) միջուկային ծրագրի խնդիրների շուրջ բանակցություններում չի կարողացել պայմանավորվել Իրանի հետ: