Եգիպտոսը ոտքի է կանգնել

Եգիպտոսը ոտքի է կանգնել
Թունիսյան հեղափոխությունը տեղափոխվել է Եգիպտոս: Երկրում անցնում են բազմահազարանոց հանրահավաքներ ընդեմ նախագահ Հոսնի Մուբարակի, ով երկիրը ղեկավարում է արդեն 30 տարի: Ըստ եգիպտական իշխանությունների, ակցիաները կազմակերպվել են Twitter-ի եւ Facebook-ի միջոցով, այդ իսկ պատճառով այդ սոցիալական կայքերը երկրում արգելափակվել են: Անկարգությունների պատճառով մահացել է 4 հոգի, վիրավորվել 80-ը:



Երեքշաբթի գիշերը Եգիպտոսի ոստիկանությունը Կահիրեում, օգտագործելով ջրցան մեքենաներ, ռետինե փամփուշտներ եւ արցունքաբեր գազ, ցրել է զանգվածային միջոցառումը: Զանգվածային միջոցառումները անցնում են ոչ միայն Կահիրեում, այլև ամբողջ Եգիպտոսում: Հանրահավաքի մասնակիցները չեն թաքցնում, որ իրենց ոգեշնչել է այսպես կոչված «հասմիկների» հեղափոխությունը, որը տեղի ունեցավ Թունիսում հունվարի 14-ին: