Իսկական կինո

Իսկական կինո
«Կեցության անտանելի թեթեւությունը» - Չեխ վտարանդի գրող Միլան Կունդերայի գլուխգործոց վեպի հիման վրա նկարահանած` ամերիկացի Ֆիլիպ Կաուֆմանի համանուն ֆիլմն է: Վեպի, ինչպեսեւ ֆիլմի առանցքը, 1968-ի չեխական դեպքերն են, որի ֆոնի վրա էլ ծավալվում են իրադարձությունները` ժամանակային տարբեր փուլերում:



Թե Կունդերայի եւ թե Կաուֆմանի մատուցմամբ սա մի յուրովի էպոս է` կորցրած հայրենիքի զգացման, քաղաքական վարչակարգերի, անհատի հոգու վրա բռնության եւ ազատության ձգտման համատեղելիության փորձերի մասին: Կաուֆմանը փորձել է առավելագույնս կորզել վեպից, եւ, իհարկե, ավելի շատ խորհուրդ կտայինք այն ընթերցել, բայց գիտենք, որ կասեք` «բա էդքան ժամանակ ունե՞նք». դրա համար էլ գոնե ֆիլմը արժե դիտել:



http://kinobaza.tv/film/8809/Невыносимая_легкость_бытия_1988#online



«Եղբայրները» - Աֆղանական պատերազմի դաժանությունների մասին բոլորիս կինեմատոգրաֆիական պատկերացումները հիմնականում պայմանավորված են Ֆյոդոր Բոնդարչուկի՝ վերջին տարիներին մեծ աղմուկ հանած «Իններորդ գումարտակ» ֆիլմով: Ամերիկացիներն ավանդաբար նախապատվությունը տվել են վիետնամական թեմային եւ անփոխարինելի ֆիլմեր ստեղծել` «Դասակը», «Տաքսիստը», «Եղջերուների որսը» եւ էլի բազմաթիվ ֆիլմեր: Իսկ ահա «Եղբայրներում» նորօրյա ամերիկյան էքսպանսիաներն են, տվյալ դեպքում` աֆղանականը:



Մի եղբայրը գնում է իր հայրենասիրական պարտքը կատարելու, մյուսը մնում է եղբոր ընտանիքը «նայելու», ընդ որում՝ դա անում է այնպես, որ եղբոր կնոջ հետ էլ բուռն կապ է ծնվում: Եթե ավելացնենք, որ կնոջ դերում էլ վերջերս ամենակուլտային դերասանուհիներից մեկն է` Նատալի Պորտմանը, ով իր հերոսուհուն խաղում է ոչ պակաս համոզիչ, քան մեծ աղմուկ հանած «Սեւ կարապ»-ում էր դա անում, ապա ֆիլմն անպայման դիտելու փաստարկներն ավելի ծանրակշիռ կդառնան:



http://kinobaza.tv/film/333823/Братья_2009#online