Ծաղկավաճառների մասին ով կմտածի

Ծաղկավաճառների մասին ով կմտածի
Կոմիտաս եւ Փափազյան փողոցները հատող խաչմերուկում միշտ կարելի է տեսնել ծաղկավաճառների, ովքեր արդեն քանի տարի է՝ այդ գործով են զբաղվում: Սակայն, պարզվում է, որոշ թաղային հեղինակություններ, պարբերաբար վախեցնելով եւ սպառնալով, ստիպում են այդ ծաղկավաճառներին վճարել իրենց, որ թույլ տան այդտեղ ծաղիկ վաճառել: Նրանց փոխանցած տեղեկություններով՝ այդ «բիզնեսով» հատկապես զբաղվում են թաղամասում բնակվող, հանցավոր աշխարհում Ակո անունով հայտնի հեղինակության եղբոր որդիները՝ Պայքար, Արթուր եւ Արտյոմ Վարդանյանները:



Ծաղկավաճառներն ասում են, որ իրենցից ամեն օր 3500-5000 դրամ են պահանջում, եւ վայ նրան, ով չի տա այդ գումարը: Սա այն դեպքում, երբ ծաղկավաճառներն ունեն համապատասխան թույլտվություն այդ գործունեությամբ զբաղվելու համար:



Իսկ քաղաքապետարանը, ոստիկանությունը եւ այլ պատկան մարմիններ, փոխանակ բացօթյա առեւտրով զբաղվող հերթական վաճառողին մի կտոր հացից զրկեն, լավ կլիներ զբաղվեին թաղային հեղինակությունների հարցով: