Անշլագի պայմաններում

Անշլագի պայմաններում
Այսպիսի լրագրողական «աժիոտաժ» վաղուց չէր եղել: Ուղղակի անշլագի պայմաններում է ընթանում ընդդիմություն-իշխանություն երկխոսությունը: Իսկ մասնակիցներն իրենց առնվազն թատերաբեմ ելած արտիստների նման են զգում: Սա այն դեպքն է, երբ արդյունքը չէ կարեւոր, այլ՝ ընթացքը: Ուրիշ ինչո՞վ էր հնարավոր լրագրողներին՝  լցնել թերթերի էջերը, հեռուստատեսություններին՝ զբաղեցնել մարդկանց, եւ ընդդիմությանը՝ կարեւորված զգալ, եթե չլիներ այս երկխոսությունը: