Հայ պատմվածքի «Կայարանը»

Հայ պատմվածքի «Կայարանը»
Լույս է տեսել «Անտարես» հրատարակչության հերթական նոր գիրքը` ժողովածուն ներառում է 20-րդ դարի 60-կան թվականներից  մինչեւ դարավերջ ժամանակահատվածում  ստեղծված հայ պատմվածքի լավագույն նմուշների ընտրանի:



 



21 հեղինակից ընտրված է մեկական պատմվածք` ժանրի մոտ կեսդարյա զարգացման համապատկերը կամ ժանրի պատմության հերթական ԿԱՅԱՐԱՆԸ  հնարավորինս ամբողջական ներկայացնելու համար:



 



Հեղինակների համառոտ կենսագրականները վերցված են



ԼԻՏՈՊԵԴԻԱ բանասիրության էլեկտրոնային հանրագիտարանից`www.litopedia.org:



 



Գիրքը կարելի է գնել «Հայ գիրք» գրախանութից: