Ի գիտություն դիմորդների

Ի գիտություն դիմորդների
Բարձրագույն ուսումնական հաստատությունների ընդունելության քննությունների համար նախատեսված շտեմարանները տեղադրվում  են ՀՀ կառավարության աշխատակազմի ենթակայության «Գնահատման և թեստավորման կենտրոն» ՊՈԱԿ-ի կայքում հետևյալ հասցեով:  Այս մասին տեղեկացնում է ՀՀ կրթության եւ գիտության նախարարությունը:  Հիմք  ընդունելով 2013 թ.ապրիլի 25-ի ՀՀ կառավարության նիստում  ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի հանձնարարականը՝ շտեմարանների հասանելիություն հետ կապված, ՀՀ ԿԳՆ պաշտոնական կայքի «Դիմորդ» բաժնում ևս բացվել է «Շտեմարան» ենթաբաժինը, որը կնպաստի համապատասխան բովանդակության հանրայնացմանը: