Ուսման վարձերի բարձրացման պատճառաբանությունները` հերթական բլեֆ

Ուսման վարձերի բարձրացման պատճառաբանությունները` հերթական բլեֆ

Լևոն Մութաֆյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է.



«Հիմա ակնհայտվեց բուհերում վարձավճարների բարձրացման պատճառը...
Մեր ռեկտորները հաշվարկել էին, որ յուրաքանչյուր ուսումնական տարի ամեն բուհից առնվազն 200 տղա բանակ է մեկնելու, այսինքն, 2013-2014 և 2014-2015 ուսումնական տարիների ընթացքում ահռելի հոսք է լինելու՝ նվազեցնելով նաև բուհերի ֆինանսական հոսքերը...



Եվ որոշեցին այդ հոսքերը, վնասները փոխհատուցել ուսման վարձերի բարձրացմամբ: Սա է ճշմարտությունը, իսկ ահա տարբեր պատճառաբանություններ՝ դասախոսների աշխատավարձերի բարձրացում, նոր տեխնիկական միջոցների ներդրում, համաշխարհային առաջավոր փորձի տեղայնացում և այլն՝ ընդամենը ծխածածկույթ էր: 
Հերթական բլեֆ...»