ՕԵԿ-ԲՀԿ «բանավեճը» կարելի է ավարտված համարել

ՕԵԿ-ԲՀԿ «բանավեճը» կարելի է ավարտված համարել

ՕԵԿ-ԲՀԿ «բանավեճը» կարելի է ավարտված համարել: Նախորդ օրը «կողմերի» միջեւ եղած պայմանավորվածության համաձայն` փակվել են «Դոդի Գագո բռնաբար» ու «Զզվում եմ Արթուր Բաղդասարյանից» ֆեյսբուքյան էջերը, ընդ որում, ԲՀԿ-ն մի քանի ժամ ուշացրել է էջի «փակումը», Վովան զանգել-հիշեցրել է` «ժամն է արդեն իրիկնահացի»: «Իրիկնահաց», որպես այդպիսին, չի եղել, սակայն Սերժ Սարգսյանին Մինսկ ճամփելու առավոտյան «կողմերը» կրկին հայտնվել  են օդանավակայանում, ուր «անձրեւը մաքրել է բոլոր հետքերը». Արթուր Բաղդասարյանն ու Ծառուկյանը միմյանց քաղաքավարի բարեւել են, նույնքան քաղաքավարի կանգնել իրար կողք` ձեռքով անելու Մաքսային միության նիստին մեկնող Սերժ Սարգսյանին: