ԽՄ-ի փլուզման և այսօրվա Ռուսաստանի կողմից ճնշումների և այլ անհեթեթությունների պատճառը նույնն է

ԽՄ-ի փլուզման և այսօրվա Ռուսաստանի կողմից ճնշումների և այլ անհեթեթությունների պատճառը նույնն է

«Նախախորհրդարանի» ներկայացուցիչ, կինոռեժիսոր Տիգրան Խզմալյանը իր ֆեյսբուքյան էջում գրում է.






«Խորհրդային Միության դաժան փլուզման եւ այսօրվա Ռուսաստանի կողմից ճնշումների եւ այլ անհեթեթությունների պատճառը նույնն է:



Սնանկության հասցնելով համայնավարության եւ սոցիալական արդարության գաղափարը, որը տասնամյակներով միավորում էր միլիոնավոր մարդկանց, «կոմերսանտների» վերածված նախկին «կոմիսարներն» ու կոմսոմոլ-ԿԳԲ-ականները փախել են հակառակ` կապիտալիստական ճամբար: Սակայն բնավորություն դարձած սուտն ու կեղծավորությունը ստիպում է այդ նենգափոխ եղածներին շարունակել ձեւանալ ու ստել: Ո






ւ եթե Ռուսաստանի խաբեբաները իրենց դիզած միլիարդները Ամերիկայում պահելով` փնովում ու անիծում են նույն Ամերիկան, ձեւանալով «ուղափառ պատրիոտներ», ապա մեր տնաբուծ օլիգարխիկները իրենց թալանից փորձում են ժողովրդի ուշադրությունը շեղել մե՛կ կեղծ «նժդեհությամբ», մե՛կ «եկեղեցասիրությամբ», մե՛կ «ռուսամետությամբ»: Խորհրդային Միության ծաղրանկար հանդիսացող Մաքսային միությունը հենց այս ստերի, կեղծիքների ու ստորությունների պահեստն է, իր գերագույն պահեստապետով, փշալարերով, վարժեցված շներով ու ամեն մի «զոնայում» անխուսափելի գող-գողականներով: Հայաստանում այս օրերին անց են կացվում այս շքերթի առաջին փորձերը...»: