Այս նախարարն այնքան էլ իր տեղում չէ

Այս նախարարն այնքան էլ իր տեղում չէ

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը, պատասխանելով լրագրողի հարցին, թե ամեն օր նոր ընկերություններ են միանում համակարգի դեմ պայքարողներին, և արդյոք այդ բողոքի ալիքն ավելի չի մեծանա՝ բարեհաճել է լուսավորել խեղճ հանրությանը, թե իրականում կա հակառակ միտումը։



 



«Ես կուզեի նշել հակառակ տենդենցի մասին, մենք ամեն օր հարցադրումներ ենք ստանում մարդկանցից, ովքեր ուզում են՝ օր առաջ իրենց գումարները գնան ֆոնդերին և բերեն իրենց եկամուտներ»:



 



Ի՞նչ է նշանակում` ֆոնդերին մուծված գումարները օր առաջ բերեն եկամուտներ: Կուտակային կենսաթոշակի օրենքում այդպիսի կետ կա՞, որ վճարվող գումարները օր առաջ եկամուտ են բերելու մուծողին: Վարչապետի բացատրությունները լսե՞լ եք այսօր:



 



Առնվազն ծիծաղելի է: Նախարարն անհրաժեշտության դեպքում կարո՞ղ է 10 մարդու անուն տալ, ովքեր հերթ են կանգնել գումարներ վճարելու համար: Խոսքը չեբուրաշկաներին չի վերաբերում, այլ մարդկանց, որոնց 80 տոկոսը դեմ է այս աննորմալությանը:



 



 Նախարարն, ասացեք խնդրեմ, իր խնդիրն է համարում քաղաքացիներին օրենքը առավել մանրամասն և առավել ճշգրիտ ներկայացնելը: Կարիք չկա այդպիսի նեղություն քաշելու, պարոն Ասատրյան: Դուրս եկեք փողոց` այնտեղ լուսավորման երթ է: Լավ էլ առիթ է լուսավորվելու:



 



Էդիկ Անդրեասյան