Անօթևան ընտանիքներ, որոնք երբեք բնակարան չեն ունեցել (տեսանյութ)

Անօթևան ընտանիքներ, որոնք երբեք բնակարան չեն ունեցել (տեսանյութ)

Գյումրու տնակային ավանները գնալով մեկուսանում և վերածվում են առանձին համայնքների՝ համայնքի ներսում: Տնակային ավաններում  երկարատև դիտարկումները ցույց են տալիս, որ դրանցում ծնված ու մեծացած երիտասարդներից շատերը ամուսնանում և կազմելով նոր ընտանիք, բաժանվում են տնակներում բնակվող իրենց հայրական ընտանիքներից ՝ տեղափոխվելով կրկին տնակ:



 



Եվ բազմաթիվ են այն երիտասարդ ընտանիքները, որոնք երբեք բնակարանի երես չեն տեսել և ունեն մտավախություն, որ ինչպես իրենք, այնպես էլ իրենց երեխաները ծնվելով տնակներում, հետագայում մեծանալու, ամուսնանալու ու բնակվելու են նույնպես տնակներում:



 



«Շիրակ կենտրոնի» ներկայացվող տեսանյութը նման ճակատագիր ունեցող երիտասարդ ամուսինների մասին է: Նրանք, բնականաբար, պետության կողմից բնակարանային փոխհատուցման ենթակա անօթևանների հերթացուցակում ընդգրկված չեն և հույս անգամ չունեն, որ երբևէ բնակարան կունենան: