Ինչո՞ւ են Բելառուսի դեսպանատունը կառուցում Առինջ գյուղում

Ինչո՞ւ են Բելառուսի դեսպանատունը կառուցում Առինջ գյուղում

Կառավարության այսօրվա նիստի  օրակարգում ընդգրկված է նաեւ Հայաստանում Բելառուսի դեսպանատան համար Առինջ գյուղում հողատարածք տրամադրելու հարցը:  Թե ինչու հենց այնտեղ, արտաքին գործերի նախարար Էդիկ Նալբանդյանը  մեր թղթակցին  երեկ հորդորել է  ճշտել Բելառուսի դեսպանությունից. «Բելառուսիայի դեսպանությունից հարցրեք, դա Հայաստանը չի կառուցում,  դա Բելառուսն է կառուցում»: Հարցին, թե  այն պայմանավորվա՞ծ է Լուկաշենկոյի եւ  Գագիկ Ծառուկյանի ջերմ հարաբերություններով, Էդիկ Նալբանդյանը դարձյալ հորդորել է Բելառուսից դա ճշտել: