Տընըշինի տղա, վեր լավ պյան ես ասալ, խեյե՞ս փախչում…

Տընըշինի տղա, վեր լավ պյան ես ասալ, խեյե՞ս փախչում…

Էրեգ ազգովի հեռուստացույցի առաջ սպասում էինք Գագիկին: Նախապես հայտարարվել էր: Ճիշտ է, տոմս-մոմս չէինք գնել, բայց գործներս հետաձգել ու սպասում էինք, որ Գագիկը մի 64 էջ էլ բացատրի, թե իր որոշումով ինչ է կամեցել ասել: Տնից տեղից հեռու, լավ է, որ Գագիկը գնդակահարության որոշում չի կայացրել, թե չէ՝ չէր հասկացվելու՝ ում պիտի գնդակահարեն: Եվ պատահաբար կարող էին գնդակահարել  սահմանադրական նորմերը խախտած վարչապետին: Գնդակահարեին ու գլխներին տային՝ վա՜յ արա, ուրիշին պիտի գյուլլեինք: Ինչևէ, սպասեցինք, սպասեցինք, Գագիկը չեկավ: Ազգային վնաս հասցրեց ու չփոխհատուցեց: Հանրայինի Նվերն էլ, որ հաղորդումը պիտի վարեր, մի հատ չերևաց ու ասաց՝ Գագիկը չի կարող բրդուճն ուտել, դուք վրա տվեք, տեսեք, ով ինչ է ծամծմում: Չնայած առանց դրա էլ պարզ էր, որ ազգովի վրա ենք տալու ու խառնելու բրդուճի պարունակությունը ու ամեն թիքա քաշելուց առաջ ձայնային ազդանշան ենք տալու՝ գայիր, քո բրդուճն ուտեիր:



Հյուրը, որ պայմանավորվում ու չի գալիս, / միամիտ մարդ եմ, չեմ հասկանում, որ նման պաշտոնյային նախօրոք ձայնագրում են/ , փախս է տալիս, ժողովուրդը մի լավ բան է ասում՝ շալվարումը փթրաղ կա: Ինձ զանգողներից մեկը բարբառով էր խոսում, շատ քաղցր բարբառով. «Տընըշինի տղա, վեր լավ պյան ես ասալ, խեյե՞ս վախում, կյաս, խեյե՞ս փախչում»: Սա հենց շալվարի փթրաղի պատմությունն է: Հետո էլ զանգողն ավելացրեց. «Հը՞, մետքդ ծո՞ռ ա, Գագո տղա, քու փրթածդ հու՞ պիտի տյուս տա»:



 



ՀԱՍՄԻԿ ԲԱԲԱՋԱՆՅԱՆ