Խողովակների գողին գտան

Խողովակների գողին գտան

«Նաիրիտ գործարան» ՓԲԸ-ից ոստիկանության հունիսի 2-ին Շենգավիթի բաժնում գրություն է ստացվել, որ հունիսի 1-ին, շրջայցի ժամանակ, Աբովյան-Նաիրիտ աղաջրատարի Աէրացիայի հատվածում հայտնաբերել են «Նաիրիտ գործարան» ՓԲԸ-ին պատկանող մոտ 300-350 գծամետր ապամոնտաժված խողովակաշար, իսկ հունիսի 2-ին, շարունակելով շրջայցը, հայտնաբերել են, որ Արգավանդ-Գեղանիստ հատվածում գողացվել է 300-350 գծամետր խողովակաշար:



Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե հունիսի 11-ին ոստիկանության Չարբախի բաժանմունքի եւ Շենգավիթի քննչական բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ գողությունը կատարել է 1990 թ. ծնված Գարուշ Խ.-ն, որը ժամը 10.00-ին, իրենց տնից բերման է ենթարկվել բաժին:



Ձեռնարկվում են միջոցառումներ գողոնը հայտնաբերելու ուղղությամբ:



Կատարվում է նախաքննություն: