Լրագրային շանսոն

Լրագրային շանսոն

Հետախուզում



 



ՀՀ ԱԱԾ-ն փնտրում է տաքսիստին, ով պարոն Դմիտրի Կիսիլյովին տեղափոխելիս խայտառակել է ռեսպուբլիկան: Արդեն Ստուգումներ են անցկացվել ՙКалина՚, ՙМалина՚, ՙДубровка՚ և ՙРублевка՚ տաքսի ծառայություններում:



 



Սրտից  է խոսել



 



Աղվան Վարդանյանի` ԱԺ-ում խոսել միայն հայերեն և միջոցառումները կազմակերպել հայերեն լեզվով, պահանջին` ինչ-ինչ նկատառումներով և անսովոր արագությամբ կողմ է արտահայտվել ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը, ասելով` ես համաձայն եմ:



 



Давай до свидания



 



Այսօր ՙԶվարթնոց՚ օդանավակայանում տեղի է ունեցել Դմիտրի Կիսիլյովին ճանապարհելու պաշտոնական արարողությունը: Արարողությանը ներկա էր հայ-ռուսական ՙԳրիբոյեդով՚ կլուբի ողջ էլիտան`պատգամավորներ, կառավարության անդամներ, բարձրաստիճան այլ պաշտոնատար անձինք:



 



 



Զոմբիներին քշելու աղոթք



 



Պնակալեզ, պատեհապաշտ բ.-ի  տղերք`



Անհայրենիք, անսրբություն, անաղուհաց,



Երկրի հողին այս հին ու սուրբ մի կղկղեք`



Երազախաբ երազների կրքին տրված:



 



Ու մի փորձեք կարգ սահմանել վերապրողի,



Ձեր ժամն անցավ, շնթռեք ձեր փայ գերեզմանում,



Ոչ մի մեռյալ դեռ չի մտել տաք անկողին,



Մեռյալները գերեզմանում չեն բազմանում…



 



Էդիկ ԱՆԴՐԵԱՍՅԱՆ