Ինչպես պաշտպանվել էնտերովիրուսային վարակից

Ինչպես պաշտպանվել էնտերովիրուսային վարակից

2014 թվականի մարտից աշխարհում դիտվում է էնտերովիրուսային վարակներով պայմանավորված հիվանդությունների աստիճանաբար ակտիվացում: Մի շարք երկրներում` Վրաստանում, Մոլդովայում, Ղրղզստանում և այլուր գրանցվել են բռնկումներ:



Մարտից ի վեր Հայաստանի Հանրապետությունում արձանագրվել է էնտերովիրուսային վարակով պայմանավորված շճային մենինգիտի 90 դեպք։



Հիվանդության դեպքերի հայտնաբերման ուղղությամբ բուժաշխատողների զգոնությունը բարձրացնելու, ինչպես նաև հայտնաբերված հիվանդների բուժումը պատշաճ ձևով կազմակերպելու նպատակով ՀՀ առողջապահության նախարարությունում մշակվել և բուժհաստատություններին է ուղարկվել երեխաների մոտ էնտերովիրուսային վարակով պայմանավորված վիճակների ախտորոշման, վարման և բուժման ուղեցույց: Միաժամանակ Էնտերովիրուսային վարակների վերաբերյալ հուշաթերթիկ է պատրաստվել մայրերի համար։