Խոշոր վթար Մոսկվայի մետրոպոլիտենում, կան զոհեր (լուսանկարներ)

Խոշոր վթար Մոսկվայի մետրոպոլիտենում, կան զոհեր (լուսանկարներ)

Մոսկվայի մետրոպոլիտենի Արբատ-Պոկրովյան ճյուղում (կապույտ գիծ) այսօր առավոտյան տեղի է ունեցել խոշոր վթար: Շարժակազմի երեք վագոն ՙՍլավյանսկիյ բուլվար՚-ՙՊարկ կուլտուրի՚ կայարանների միջև դուրս է ընկել գծից:



 



Նշվում է 16 զոհի և բազմաթիվ վիրավորների մասին: Հիվանդանոց է տեղափոխվել 95 մարդ, որոնցից 50-ը` ծանր վիճակում: Ընդհանուր առմամբ տուժել է 160 մարդ:



 



Վթարի վայրում են անհրաժեշտ բոլոր ծառայությունները և կոմպետենտ մարմինների ղեկավարներչը: Մարդիկ տարհանվել են թունելներից, կարիքավորներիբն ցուցաբերվում է բուժօգնություն տեղում կամ առողջապահական հիմնարկներում:



 



Հարուցվել է քրեական գործ: Վթարի պատճառները պարզվում են: Մետրոպոլիտենի աշխատակիցները բացառում են ահաբեկչական ակտի հավանականությունը: