Եվրահանձնաժողովը 300 միլիարդ եվրոյի դիմաց վերածնունդ է խոստանում

Եվրահանձնաժողովը 300 միլիարդ եվրոյի դիմաց վերածնունդ է խոստանում

Եվրահանձնաժողովի նոր ղեկավար Ժան-Կլոդ Յունկերը հայտարարել է 300 մլրդ եվրոյի ներդրումների ծրագրի մեկնարկի մասին, որը նպատակ ունի նոր կյանք հաղորդել եվրոպական տնտեսությանը, երիտասարդների համար աշխատատեղեր ստեղծել և հաջորդ 3 տարիներին խթանել տնտեսության աճը, հայտնում է France-Presse-ը:



 



Գումարը կհատկացվի առկա բյուջետային ռեսուրսներից՝ Եվրոպական ներդրումային բանկի հիմնադրամներից և մասնավոր ոլորտից՝ չխախտելով բյուջետային դեֆիցիտի և պետպարտքի վերաբերյալ ԵՄ խիստ կանոնները:



 



«Մեզ անհրաժեշտ է Եվրոպայի վերաինդուստրալացում»,-պարզաբանել է Յունկերը՝ խոստանալով ներդրումներ էներգետիկայի, տրանսպորտի և արդյունաբերության ոլորտներում: