Նախարարների տեղաշարժ Մեծ Բրիտանիայի կառավարությունում

Նախարարների տեղաշարժ Մեծ Բրիտանիայի կառավարությունում

Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնը պահպանողական Մայքլ Ֆելոնին նշանակել է երկրի պաշտպանության նախարար,փոխանցում է lenta.ru-ուն: «Մայքլ Ֆելոնը պաշտպանության նոր նախարարն է»,- հայտնել է վարչապետը Twitter-ի իր միկրոբլոգում:



 



Ավելի վաղ Քեմերոնի կառավարությունում Ֆելոնը գլխավորել է էներգետիկայի և ձեռնարկատիրության զարգացման դեպարտամենտները:



 



Արդեն նախկին պաշտպանության նախարար Ֆիլիպ Հեմոնդը նշանակվել է արտգործնախարար: