ԱՄՆ-ում մեծամասնության համար Ռուսաստանը հակառակորդի համարում ունի

ԱՄՆ-ում մեծամասնության համար Ռուսաստանը հակառակորդի համարում ունի

Ըստ նոր հետազոտության՝ ամերիկացիները Ռուսաստանին համարում են ԱՄՆ-ի գլխավոր ապագա սպառնալիք, գրում է The Washington Post-ը: Pew Research Center-ի հարցման մասնակիցների 23%-ն ասել է, որ ԱՄՆ-ի համար առավել վտանգավոր է հենց Ռուսաստանը: Երկրորդ տեղում Չինաստանն է՝ ձայների 19%, երրորդը Իրանն է՝ 16%: Ցուցակում հայտնվել են նաև Հյուսիսային Կորեան (7%) և Պակիստանը (6%):



 



Հարցվածների կարծիքով՝ ԱՄՆ-ի համար վտանգավոր են նաև՝ «Ալ-Քաիդա» խմբավորումը (2%), Ճապոնիան (2%) և հենց ԱՄՆ-ը (2%): Պատասխանից խուսափել է ամերիկացիների 12%-ը, «այլ» տարբերակն ընտրել է հարցվածների 11%-ը:



 



Պարբերականը նշում է, որ ամերիկացիները Ռուսաստանիը անվանում են ԱՄՆ-ի համար գլխավոր սպառնալիքը, իսկ «ակնհայտ թշնամի»` համարում են բոլորը: