Ամերիկյան զրահաբաճկոնները խոտանվել են

Ամերիկյան զրահաբաճկոնները խոտանվել են

ԱՄՆ կողմից որպես նվեր Ուկրաինայի պաշտպանության նախարարությանը ուղարկված զրահաբաճկոնները ի զորու չեն պաշպանել զինվորներին, գրում է УНИАН-ը՝ հղում կատարելով «Украинская правда»-ին:



 



Գործողությունների մասնակից զինծառայողների խոսքով՝ իրենք ՊՆ-ից ստացել են 23 զրահաբաճկոն, որոնց ներսի թիթեղները չեն կասեցնում ոչ AK-74 (5,45մմ) և ոչ էլ AK-47 (7,6մմ) ինքնաձիգներից արձակված գնդակները:



 



«Այո, այդ զրահաբաճկոնները հարմար են կրելու համար, բայց մեզ չեն պաշտպանում»,- պատմել են հսկիչ-անցակետերից մեկում ծառայություն իրականացնող զինվորները:



 



Փաստաթղթերում, սակայն, նշվում է, որ 4-րդ կարգի այդ զրահաբաճկոնները պաշտպանում են անգամ СВД-ից (դիպուկահար հրացան) արձակված գնդակից:



 



Ավելի վաղ Ուկրաինայի ՊՆ-ն էր ակնարկել բարեգործական զրահաբաճկոնների անպետքության մասին՝ նշելով, որ իրենք պատրաստվում են դրանք փոխարինել քննություն բռնած «Կորսար» տիպի զրահաբաճկոններով: