Իրավական տիրույթում, քաղաքական գնահատականներ հնչեցնելը արդարացված չէ. ՀՀԿ խոսնակ

Իրավական տիրույթում, քաղաքական գնահատականներ հնչեցնելը արդարացված չէ. ՀՀԿ խոսնակ

Քանի դեռ Լևոն Հայրապետյանի խնդիրը գտնվում է իրավական տիրույթում, դա մեզ չի վերաբերվում, այսօր՝ հուլիսի 17-ին, լրագրողների հետ զրույցում ասել է ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը։



 



«Լևոն Հայրապետյանի հետ կատարված միջադեպը գտնվում է իրավական տիրույթում, քաղաքական գնահատականներ հնչեցնելը արդարացված չէ։ Կհետևենք, կտեսնենք։ Լևոն Հայրապետյանը մեծ ներդրում ունի Արցախի հանրապետության կայացման գործում, սա միանշանակ է։ Սա մեր իրավասության ներքո չէ։ Ինչ վերաբերվում է Կոմանդոսի գնահատականին, թե սա Ադրբեջանի պատվերն է, ապա նա իրավունք ունի ունենալ իր կարծիքը»,- ասել է Շարմազանոցը։