Հեղինե Բիշարյանը պոկեց «ա՜խք»-ը (տեսանյութ)

Հեղինե Բիշարյանը պոկեց «ա՜խք»-ը (տեսանյութ)

 Քիչ առաջ ՕԵԿ հանրահավաքի ժամանակ, երբ կուսակցության ղեկավար Արթուր Բաղդասարյանը սրտաճմլիկ ճառ էր արտասանում, մի երիտասարդ հանկարծակի բարձրացավ բեմահարթակ:



 



Վերջինս թուղթ փակցրեց ամբիոնի վրա, որ վրա գրված էր «Ա՜խք»: Ոստիկանները միանգամից վրա հասան, բռնեցին երիտասարդին և հեռացրեցին բեմահարթակից: Հեղինե Բիշարյանն էլ մի վարկյանում պոկեց թուղթը:



 



Երիտասարդին ոստիկանները տարան ոստիկանական բաժանմունք: Այն հարցին, թե ի՞նչ անօրինական բան է արել վերջինս, որ տանում եք, ոստիկաններից մեկը պատասխանեց, որ նրանից պետք է բացատրություն վերցնեն: Նշեմ, որ ոստիկաններից մեկը, ով առաջինը վրա հասավ երիտասարդին, բավականին զայրացած էր: Երկու րոպեի ընթացքում նա հասցրեց մի քանի անգամ գոռալ լրագրողների վրա. «Հեռու գնացեք հլա»: Երիտասարդն, ով «ա՜խքել» էր ՕԵԿ-ին Վիլեն Գաբրիելյանն է:



 



Սիրան Հունանյան