Ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով

Ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով

Հանրապետության տարածքում՝ Օգոստոսի 3-7-ը հանրապետության առավելապես հյուսիսային շրջաններում գիշերվա առաջին կեսին և երեկոյան ժամերին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում՝ մինչև 18-23 մ/վրկ: Առանձին վայրերում հնարավոր է կարկուտ: Քամին` հարավ-արևմտյան` 5-10 մ/վրկ արագությամբ: Օդի ջերմաստիճանը օգոստոսի 4-6-ին կնվազի 4-5 աստիճանով: Երևանում՝ Օգոստոսի 3-7-ը երեկոյան ժամերին սպասվում է ամպրոպ, կա կարճատև անձրևի հավանականություն: Ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում` մինչև 15-20 մ/վրկ: Երևանի օգոստոսի 3-ի բազմամյա կլիմայական տվյալներ. • Օդի առավելագույն ջերմաստիճան՝ 40.80C (1999 թ.) • Օդի նվազագույն ջերմաստիճան՝ 12.00C (1968 թ.) • Օդի միջին օրական ջերմաստիճան՝ 26.70C ՀՀ ԱԻՆ հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի պետական ծառայություն