Էրդողան, դու ոչ էլ թուրք ես…

Էրդողան, դու ոչ էլ թուրք ես…

Ցեղասպանության 100- ամյակի նախօրեին Թուրքիայի վարչապետը պատռեց իր դիմակը և իր լուր աշխարհի հայտարարեց իր թշնամությունը հայերի նկատմամբ: Նրա հայտարարությունից հետո կասկածելու տեղ չի մնում, որ Թուրքիան այդ զազրելի ոճրագործության՝ ցեղասպանության ետևում թաքնվել է 100 տարի և դեռ պատրաստվում է իր ռասիզմով ու թշնամությամբ, կեղծ դիվանագիտական ժեստերով էլի թաքնվել: Միանգամայն տեղին կլիներ, որ նա չփոխելով հայերի ու վրացիների նկատմամբ իր թույնի դոզան, ճշմարիտ գնահատական թուրք ցեղասպան ոճրագործին.
«Ինձ ասում էին, թե վրացի եմ, ավելին, մեկը կանգնեց ավելի կեղտոտ բան ասաց՝ պնդելով, թե ես հայ եմ, բայց իմ ծնողներից պարզեցի, որ ես ամենակեղտոտ բանն եմ, որ կա աշխարհում՝ ես թուրք եմ»:
Իսկ այդպես ասելու բոլոր հիմքերը կան: Պետություն, որ ցեղասպանության խարանն է կրում իր ճակատին ու հարյուր տարի է՝ չի ընդունում իր մեղքը, պետություն, որը կառուցվել է հայի արյան ու հողի վրա, պետություն, որի զորացման մեջ մեծ ավանդ ունի հայը ու հայտարարում է, որ կեղտոտ բան է հայ լինելը, միջազգային մակարդակով պետք է կում անել ու թքել այդ պետության ղեկավարների ճակատին: Նման հայտարարություն անողը ոչ մի ազգի չի պատկանում: Ու կարող եմ վստահ ասել՝ Էրդողան դու ոչ էլ թուրք ես: Դու ազգություն չունես:
ՀԳ Թուրք ժողովրդին ես չեմ ընդհանրացնում այս հրեշների հետ:



 



ՀԱՍՄԻԿ ԲԱԲԱՋԱՆՅԱՆ