Թուրքիան սահմանային լարվածության մեջ դժվար թե նախաձեռողական քայլեր ունենա

Թուրքիան սահմանային լարվածության մեջ դժվար թե նախաձեռողական քայլեր ունենա

Թուրքագետ Արտակ Շաքարյանն այսօր լրագրողների հետ հանդպման ժամանակ անդրադռանալով սահմանային լարվածությանն ու Թուրքիայի կողմից այս հարցում որևէ մասնակցություն ուենանլու հավանականությանը՝ ասաց, որ ինքը չի կարող ասել, թե Թուրքիան այս սահմանային լարվածության մեջ նախաձեռոնղական որևէ քայլեր ունի։ 



«Թուրքիայի գլուխը առաց այդ էլ խառն է տարբեր խնդիրներով, բայց այն, որ Թուրքիայի ԱԳՆ-ն ցավակցեց ադրեբջանական զոհերին, բայց ոչ հայ զոհերին, դա ցույց է տալիս, որ Թուրքիան շարունակում է կողմնակալ դիրք բռնել»,-ասաց նա։




Շաքարյանի խոսքով՝ ադրբեջանիցներն այնուամենայնվ շատ մեծ հույսեր ունեն Թուրքիայից, որ կռվի դեպքում իրենց կողմից մասնակցություն կունենան նաև թուրքական «կամավորական» ջոկատները, ինչպես նաև խաղաղապահ ուժերի տեղակայման դեպքում Թուրքիայից ևս խաղապահաներ կներգրավվեն։ Սակայն Հայաստանը ամեն գնով պետք թույլ չտա Թուրքիայի կողմից որևէ միջնորդություն, հատկապես խաղաղապահների տեղակայում սահմանին, եթե բանը դրան հասնի։



Իչ վերաբերում է Ռուսաստանի գործոնին տարածաշրջանում և թուրք-ռուսական հարաբերություններին, ապա թուրքագետի կարծիքով Թուրքիան շատ զգույշ է Ռուսաստանի հետ, և գիտակցւոմ է, որ նույնիսկ ՆԱՏՕ-ի հովանոցը կարող է իրեն լիարժեք չփրկել Ռուսաստանի հետ առճակատումից, ուստի նա առայժմ զերծ կմնա թուրք-ադրբեջանական ռազմական դաշինքից։



Վահե ՄԱԿԱՐՅԱՆ