Բաց նամակ Հայաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնին

Բաց նամակ Հայաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնին

Ռուսաստանն ու Թուրքիան թուրքական ապրանքների ներկրման ընդլայնման մասին արձանագրություն են ստորագրել:

«Մենք ստորագրել ենք արձանագրություն: Թուրքական կողմը մեզ կներկայացնի ձեռնարկությունների ցանկը, նրանց մասին ողջ տեղեկություններն ու դրանց արտադրանքները: Այդ ձեռնարկությունները, իսկ մենք խոսում ենք տասնյակ ընկերությունների մասին, ռուսական շուկա թույլ կտրվեն որպես արտահանող: Թուրքական կողմը հիանալի գիտակցում է մեր շուկայում իր հնարավորությունները»,- ասել է ИТАР-ТАСС գործակալության զրուցակիցը, ով համապատասխան պատվիրակության բարձրաստիճան անդամներից է եղել և բանակցություններ է վարել Անկարայում:

«Արտահանողների ընդլայնված ցուցակում ընդգրկված ձեռնարկությունների ընդհանուր թիվը տասնյակ անգամ գերազանցում է այն քանակը, որ նախկինում մասնակցում էր Ռուսաստանի հետ արտաքին առևտրին»,- ասել է նա:

Նշվում է նաև, որ բոլոր գործընթացներից հետո ձեռնարկությունները կներառվեն այն ընկերությունների պաշտոնական ռեեստրում, որոնց թույլ է տրվում ապրանքներ արտահանել Ռուսաստան և Մաքսային միության այլ երկրներ:



Հետաքրքիր կլիներ իմանալ, թե ինչպես է արձագանքել այս իրադարձությանը Թուրքիայւմ ԱՄՆ դեսպանատունը: Բանն այն է, որ առնվազն հետխորհրդային Հայաստանին և նրա մի շարք խոշոր ձեռնարկությունների խորհուրդ էին տվել չհամագործակցել Ռուսաստանի հետ այն ոլորտներում, որոնց նկատմամբ ԱՄՆ հեգեմոնությամբ պատժամիջոցներ են կիրառվուվմ ամբողջ աշխարհում: Արդյոք այս տեսանկյունից ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիան որևէ պարտավորվածություն չունի՞ իր ավագ գործընկերոջ՝ ԱՄՆ-ի հանդեպ:



Կարծում ենք՝ առնվազն ծիծաղելի է ԱՄՆ լռությունն այս դեպքում: Առնվազն անհասկանալի է, թե ինչու, ըստ ամերիկացիների,  Հայաստանը պետք է ձեռնպահ մնա Ռուսական շուկայում ծավալվելուց, իսկ Թուրքիան հատուկ պայմանագիր պետք է կնքի Ռուսաստանի հետ, ընդ որում՝ փակ պահելով Հայաստանի հետ սահմանը:



Էդիկ Անդրեասյան