1074 սոցիալապես անապահով ուսանող ենթակա է պետության կողմից ուսման վարձի փոխհատուցման

1074 սոցիալապես անապահով ուսանող ենթակա է պետության կողմից ուսման վարձի փոխհատուցման

«Վերջնականապես ճշրտվել է ըստ բուհերի բակալավրի և մագիստրոսի կրթական ծրագրերով պետության կողմից ուսման վարձի փոխհատուցման ենթակա ուսանողների թիվը և ֆինանսավորումը:
Հայտնում եմ, որ 1074 սոցիալապես անապահով ուսանող ենթակա է պետության կողմից ուսման վարձի փոխհատուցման /բակալավրի կրթական ծրագիր՝ 1033 ուսանող, մագիստրոսի կրթական ծրագիր՝ 41 ուսանող/, որի համար ահրաժեշտ ֆինանսական միջոցները՝ կազմում են 220.504.800 դրամ:
ԵՊՀ - 239 ուսանող, ՀՊՄՀ - 158 ուսանող, ՀՊՏՀ - 86 ուսանող, ԵՊԲՀ - 64 ուսանող և այլն:
Մնացել են նաև թափուր տեղեր, քանզի ուսանողների մի մասը չունեին բավարար ակադեմիական առաջադիմություն»,-այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ Կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը: