Հռոմի պապն ու Օբաման տարբեր հարյուրամյակներում են ապրում

Հռոմի պապն ու Օբաման տարբեր հարյուրամյակներում են ապրում

Հայոց ցեղասպանությունից 100 տարի անց Հռոմի Ֆրանցիսկոս պապը աշխարհի մեկուկես միլիարդ կաթոլիկների բացեիբաց հայտարարեց, որ 1915 թվականին Օսմանյան կայսրությունոմ հայերի հետ պատահած դժբախտություն ոչ այլ ինչ էր, եթե ոչ 20-րդ դարի առաջին Ցեղասպանությունը, որին հաջորդեցին այլ ժողովուրդների հալածանքներն ու բնաջնջման փորձերը՝ ազգային պատկանելության կամ կրոնական հավատալիքների տարբերության պատճառով: Հռոմի պապը ևս մեկ անգամ հայ ժողովրդին ներկայացրեց աշխարհին, որպես առաջինը պետականորեն քրիստոնեություն ընդունած և հինավուրց մշակույթ ունեցող ժողովուրդներից մեկը: Հռոմի պապը պահանջեց ճանաչել ու դատապարտել հնագույն քաղաքակրթություններից մեկը ոչնչացնելու Օսմանյան կայսրության փորձը: Նա նույնը պահանջեց նաև Թուրքիայից:



Իսկ Օբամա՞ն... Հզոր Ամերիկայի առաջնո՞րդը...



Օբաման չի կարողանում ճանաչել ու արտաբերել «Ցեղասպանություն» եզրույթը: Նրա համար բարդ է, երևի, դա անելը: Հարցը միայն Թուրքիան չէ: Ուրիշ խնդիրներ կան: ԱՄՆ-ի ուղեղը Լոնդոնում է, սիրտը՝ Միջին Արևելքում՝ Իսրայելում: Ոչինչ, թեկուզ ամենամեծ դժբախտությունը և ամենա-«Մեծ եղեռնը» չի կարող և չպետք է հավասարեցվի հոլոքոստին:



Որպեսզի դա տեղի չունենա, Անգլիայի թագաժառանգը շտապում է մասնակցելու Մեծ Բրիտանիայի զենքի ու քաղաքականության խայտառակ պարտության 100-ամյակի միջոցառմանը Գալիպոլիում: Ահա, այսպես է գործում ԱՄՆ-ի ուղեղը, որ թելադրում է նրա սրտին՝ չընդունել Հայոց ցեղասպանությունը: Եվ խամաճիկը՝ Անգլիայի և Իսրայելի դրածոն, ամուր կողպում է շուրթերը:



Օբաման, որպես հզոր երկրի առաջնորդ և անհատականություն, ուղիղ 100 տարով հետ է Հռոմի պապից: Նա նույնիսկ ԱՄՆ նախագահ Վուդրո Վիլսոնից է շատ հետ: Նա ապրում է բոլորովին այլ հարյուրամյակում: