Լավրովը Քերրիի հետ հանդիպման է եկել իր սպիտակ «Պոբեդայով» (լուսանկարներ)

Լավրովը Քերրիի հետ հանդիպման է եկել իր սպիտակ «Պոբեդայով» (լուսանկարներ)

Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովն ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի հետ բանակցությունների է եկել սպիտակ «Պոբեդա» ավտոմեքենայի ղեկին, գրում է gazeta.ru-ն:

Սերգեյ Լավրովն ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի հետ հանդիպման ընթացքում նրան նվիրել է սպորտային վերնաշապիկ՝ Հաղթանակի խորհրդանիշով, Կրասնոդարից լոլիկ և կարտոֆիլ: Այդ մասին հաղորդվում է գերատեսչության Facebook-յան էջում: «Լավրովը Քերիին նվիրել է Կրասնոդարից լոլիկներ և կարտոֆիլ, որը հեռու բարեկամական կապեր ունի այն կարտոֆիլի հետ, որը ժամանակին նրան բերել է ամերիկացի գործընկերը»,- ասված է հաղորդագրության մեջ:

Քերին իր հերթին նվիրել է ռուսական ԶԼՄ-ների մեջբերումների ցանկ, որոնք նրա կարծիքով՝ չեն արտահայտում «ռուս-ամերիկյան մասշտաբային հարաբերությունների իրական պոտենցիալը»:

Երկու երկրների արտաքին գործերի նախարարների հանդիպումն անցկացվում է Սոչիում: Բանակցությունների ընթացքում նախատեսվում է քննարկել Ուկրաինայում, Եմենում, Իրանում և Սիրիայում իրավիճակը: