Օձերը գրոհել են Թբիլիսին

Օձերը գրոհել են Թբիլիսին

Թբիլիսիի քաղաքապետարանի Կենդանիների մոնիթորինգի գործակալությունը նախազգուշացնում է բնակիչներին օձերի հարձակման մասին, հաղորդում է gazeta.ru-ն:

«Վերջին երկու ամսվա ընթացքում գրանցվել է քաղաքի տարբեր հատվածներում օձերի հայտնաբերման 460 դեպք, այդ թվում՝ ամառվա սկզբից ի վեր՝ 252 դեպք»,- հայտարարել է գործակալության տնօրեն Թեյմուրազ Պխալաձեն:

Նշվում է, որ հայտնաբերված օձերից ոչ մեկը թունավոր չի եղել:

Սակայն իշխանությունները խնդրում են քաղաքի բնակիչներին առավելագույն զգուշություն ցուցաբերել և չփորձել ինքնուրույն բռնել սողուններին:

Ընդ որում՝ նա նախազգուշացրել է, որ շոգ ամառվա պատճառով քաղաքում նրանց հայտնվելը կարող է արդիական լինել մինչև հոկտեմբերի կեսերը։