«Հեյդար Ալիև» մեդալ՝ Մեհրիբան խանումին

«Հեյդար Ալիև» մեդալ՝ Մեհրիբան խանումին

Ադրբեջանի Նախագահ Իլհամ Ալիևը իր տիկնոջը պարգևատրել է իր հոր անվան` «Հեյդար Ալիև» շքանշանով:



Ru.oxu.az-ը հայտնում է, որ այդ պարգևատրումը տեղի է ունեցել Բաքվի Եվրոպական խաղերին հաղթած մարզիկների պարգևատրման արարողության ժամանակ:



Մեհրիբան Ալիևան պարգևատրվել է Ադրբեջանի մշակույթի, կրթության, առողջապահության և սպորտի զարգացմանն ուղղված իր բեղուն գործունեության համար:



Ինչպես նաև` ադրբեջանցի ժողովրդի մշակութային ժառանգության միջազգային պրոպագանդայի և առաջին Եվրոպական խաղերի կազմակերպման գործում` իր մեծ ավանդի համար: