Օբաման գաղտնի նամակ չի գրել Իրանի ղեկավարությանը

Օբաման գաղտնի նամակ չի գրել Իրանի ղեկավարությանը

ԱՄՆ-ի վարչակարգի անանուն բարձրաստիճան ներկայացուցիչը Reuters լրատվականի հետ զրույցում հերքել է, թե Օբաման գաղտնի նամակ է գրել Իրանի իշխանություններին:



«Ռոսսիյսկայա գազետա»-ն մասնավորապես փոխանցում է, որ ըստ աղբյուրի՝ ավելի վաղ մամուլում հայտնված այդ տեղեկությունները «ոչ կոռեկտ» են:



Ավելի վաղ Bloomberg լրատվականը և մի շարք առաջատար ԶԼՄ-ներ հայտնել էին, որ Օբաման նամակ է գրել Իրանի հոգևոր առաջնորդ այաթոլա Խամենեիին, իսկ նամակը վերաբերել է Իրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցություններին:



Անցած տարի նոյեմբերին ևս տեղեկություններ էին հայտնվել, թե Օբաման նամակ է գրել Իրանի իշխանություններին: Այդ անգամ, սակայն, ԱՄՆ-ի Նախագահը Իրանի իշխանություններին փորձել էր համոզել պայքարի մեջ մտնել «Իսլամական պետության» դեմ: