Կինը սպանել է ընկերոջը

Կինը սպանել է ընկերոջը

Խաբարովսկի շրջանքում քրեական գործ է հարուցվել 40-ամյա կնոջ նկատմամբ, ով մեղադրվում է սպանության մեջ: Կինը սպանել է ընկերոջը, քանի որ նրան դուր չի եկել իր եփած մակարոնը:



Նախնական տվյալներով` կինն ընկերոջ հետ ալկոհոլ օգտագործելիս են եղել, երբ վերջինն ասել է, թե ինչը մակարոն չի սիրում եւ իզուր է կինն այդ կերակուրը պատրաստել: Արդյունքում կինը դանակահարել եւ սպանել է 33-ամյա տղամարդուն:



Ավելի ուշ նա իր արարքը բացատրել է նրանով, որ հարբած է եղել: