Գերմանիան կերկարաձգի սահմանային խստացումների ռեժիմը

Գերմանիան կերկարաձգի սահմանային խստացումների ռեժիմը

Գերմանիան սահմանային ռեժիմի խստացման միջոցառումները, կապված ներգաղթյալների խնդրի հետ, կերկարաձգի մինչև փետրվարի կեսը, այսօր հայտարարել է երկրի ներքին գործերի նախարարը:



Ավելի վաղ Բեռլինը Եվրահանձնաժողովին հայտնել էր, որ այդ միջոցառումները կշարունակվեն մինչև հոկտեմբերի 31-ը, սակայն միլիոնավոր միգրանտների ներհոսքի պատճառով, ըստ ներքին գործերի նախարարի, հարկ է երկարաձգել ժամկետը: