Իսլամական պետության գործողություններից ամենաշատը անհանգստացած է Նիգերիան. հարցում

Իսլամական պետության գործողություններից ամենաշատը անհանգստացած է Նիգերիան. հարցում

«Իսլամական պետություն» ահաբեկչական կազմավորման զինյալների ակտիվությունից ամենաշատը անհանգստացած Նիգերիան, Ֆրանսիան և Լիբանանը: Նման արդյունք է արձանագրել 2015 թվականի գարնանը Statista պորտալի կողմից անցկացված հարցումը, գրում է The Independent-ը:



ԻՊ-ից զգուշացող երկրների ցուցակում առաջին տեղն է գրավել Նիգերիան, որտեղ իր անհանգստությունն է արտահայտել բնակչության 85 %-ը, երկրորդ տեղում Ֆրանսիան է` 81 %, և երրորդ տեղում Լիբանանը` 76 %:



Մեծ Բրիտանիայում և ԱՄՆ-ում ԻՊ-ի գործողություններից անհանգստացած են պատասխանողների 70 %-ը, Ռուսաստանում, Գերմանիայում և Կանադայում` 60 %-ը, վերջին տեղում գտնվող Ինդոնեզիայում` 25 %-ը: հետաքրքիր է, որ Սիրիային սահմանակից Թուրքիայում ԻՊ գործողություններից անհանգստացած է բնակչության ընդամենը 35 %-ը: