Ուկրաինային ամերիկյան զենքի մատակարարումները կսրեն իրավիճակը. Պուտին

Ուկրաինային ամերիկյան զենքի մատակարարումները կսրեն իրավիճակը. Պուտին

Ուկրաինային զենք մատակարարելու որոշումը կհանգեցնի այդ երկրի հարավ-արևելքում իրավիճակի սրմանը,- ասել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը՝ «Ինտերֆաքս» և «Անադոլու» գործակալություններին տված հարցազրույցում:



«Այս իրավիճակում, երբ դադարեցվել են ռազմական գործողությունները և միայն հատուկենտ կրակոցներ են լսվում շփման գծում, անհասկանալի է, թե ինչու են ԱՄՆ կոնգրեսում ընդունվում այնպիսի որոշումներ, որոնք հնարավոր են դարձնում Ուկրաինային զենքի մատակարարումները»,- ասել է Պուտինը և խոսքն ավարտել հարցով. «Հարց է առաջանում՝ արդյոք ցանկություն չկա՞ վերսկսել պատերազմը և ռազմական գործողություններ հրահրել»: