Ռումենիգեն հաստատել է «Բավարիա» -ում սպասվող կադրային ռոտացիան

Ռումենիգեն հաստատել է «Բավարիա» -ում սպասվող կադրային ռոտացիան

Մյունխենի «Բավարիա»-ի նախագահ Կարլ-Հայնց Ռումենիգեն հաստատել է, որ ակումբի ներկայիս գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան ամռանը՝ ընթացիկ մրցաշրջանի ավարտին հեռանալու է թիմից, իսկ գլխավոր մարզիչի պաշտոնը կստանձնի Կառլո Անչելոտին: Այս մասին հաղորդում է ntv.ru-ն՝ հղում անելով գերմանական «Bild»-ին:



«Մենք շնորհակալ ենք Գվարդիոլային այն ամենի համար, ինչ տվել է այս թիմին: Հուսով ենք՝ ընթացիկ մրցաշրջանի ավարտին մենք կտոնենք մեր հաջողությունները:
Անչելոտին, ով աշխատելու է «Բավարիա»-ի հետ, ևս շատ հաջող մարզիչ է: Մենք ուրախությամբ սպասում ենք նրա գալստյանը»,- ասել է Ռումենիգեն:
Հավելենք, որ Անչելոտին «Բավարիա»-ի հետ պայմանագիրը կնքել է 3 մրցաշրջանի համար: