«Բարսելոնա»-ն նվաճեց աշխարհի ակումբային առաջնության գավաթը

«Բարսելոնա»-ն նվաճեց աշխարհի ակումբային առաջնության գավաթը

Ճապոնիայում ավարտվեց ՖԻՖԱ-ի աշխարհի ակումբային առաջնությունը: Յոկոգամայում կայացած եզրափակիչ խաղում հանդիպեցին Եվրոպայի ակումբային հաղթող «Բարսելոնա»-ն և Լատինական Ամերիկայի հաղթող՝ արգենտինական «Ռիվեր Փլեյթ» –ը:



Ինչպես և շատերը սպասում էին, կատալոնական ակումբին հաջողվեց 72370 հանդիսականի ներկայությամբ նվաճել Աշխարհի ակումբային առաջնության չեմպիոնի կոչումը՝ առավելության հասնելով արգենտինական ակումբի նկատմամբ՝ 3:0 հաշվով: Սուարեսի դուբլին ևս մեկ գոլ ավելացրեց Մեսսին:



Այսպիսով՝ «Բարսելոնա»-ն երրորդ անգամ նվաճեց այս պատվավոր տիտղոսը: Մինչ այդ թիմի դա հաջողվել էր 2009 և 2011 թթ.: