Air France-ի ինքնաթիռը արտակարգ վայրէջք է կատարել Քենիայում՝ ինքնաթիռում ռումբի առկայույամբ

Air France-ի ինքնաթիռը արտակարգ վայրէջք է կատարել Քենիայում՝ ինքնաթիռում ռումբի առկայույամբ

Air France ավիաընկերությանը պատկանող ինքնաթիռում ռումբ է հայտնաբերվել, հայտարարել են Քենիայի իշխանությունները, այն բանից հետո, երբ ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Քենիայում:



Նշվում է, որ քենիացի մասնագետները պայթուցիկ սարք են հայտնաբերել և այն հեռացրել են օդանավակայանի տարածքից դուրս:



Air France ավիաընկերությունը իր ուղևորներին Քենիայից տեղափոխելու համար հավելյալ չվերթ է կազմակերպել: ինքնաթիռը, որը թռչում էր Մավրիկիից դեպի Փարիզ, և արտակարգ վայրէջք է կատարել Քենիայի օդանավակայանում այն բանից հետո, երբ ինքնաթիռի զուգարանում կասկածելի իր է հայտնաբերվել:



Ինքնաթիռում գտնվել է 459 ուղևոր և անձնակազմի 14 անդամ: Ոչ ոք չի տուժել: